Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ մի անասուն ջարդուփշուր է անում…» (տեսանյութ)

Քաղաքականություն
havaq1

Ոչ իշխանական եռյակի մարզային հանրահավաքների հաջորդ կետը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքն է։ Մինչեւ հանրահավաքի սկսվելը, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը բոլոր հավաքվածներին կոչ արեց մոտենալ. «Եկեք, եկեք, հավաքվեք, մոտեցեք, մեկ- երկու րոպեից կսկսենք հանրահավաքը»։ «Բանը բանից արդեն անցելա՝ ինչպես ժողովուրդն է ասում։ Աղքատություն, անարդարություն, հուսալքություն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը եւ հավելեց, որ հենց այդ է պատճառը, որ ոչ իշխանական ուժերը ձեւավորել են միասնական օրակարգ եւ հանդիպում են ժողովրդին։ «Առանց ժողովրդի ուժի ոչ մի փոփոխության հասնել չի լինի,-հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը,-Ես հարցնում եմ՝ արդյո՞ք սահմանադրությունն է մեղավոր, որ երեկ ոսկու շուկայում մի կենդանի, մի անասուն, ջարդուփշուր է անում մարդկանց տաղավարները և ասում՝ լավ եմ անում։ Մտեք արտագաղթի ավտոբուսները և հարցրեք՝ արդյո՞ք սահմանադրությունն է մեղավոր. որ մարդիկ արտագաղթում են։ Սահմանադրական փոփոխություններով իշխանություններն ուզում են վերարտադրվել։ Մենք պետք է բոլորով միասին ոտքի բերենք ծնկի եկած հայրենիքը»։