A
A
«Ուլիսը» տանը կընդունի հենց դաշտի տերերին
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության եւ գավաթի խաղարկության խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը, սեպտեմբերի 27-ին նշանակված «Ուլիս» - «Փյունիկ» հանդիպումը տեղի կունենա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, որտեղ իր տնային հանդիպումներն են անցկացնում փյունիկցիները: Սեպտեմբերի 28-ին նշանակված «Բանանց» - «Շիրակ» հանդիպումը կսկսվի ժամը 14:40-ին, նախապես որոշված 17:00-ի փոխարեն: Հոկտեմբերի 1-ին նախատեսված Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ «Ուլիս» - «Բանանց» հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում: