Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն «Ֆուրման-97» թիմին հանել է առաջնությունից

Սպորտ
sport-futbol-patani

Հայաստանի 2014-15 թթ ֆուտբոլի պատանեկան առաջնության մասնակից թիմերի քանակը եւս մեկով պակասեց: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբի նախագահ Ա. Աբրահամյանը նամակով դիմել է ֆեդերացիային, որում նշել է, որ «Ֆուրման - 97» թիմը հրաժարվում է մասնակցել պատանեկան առաջնությանը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն իր հերթական նիստում որոշել է «Ֆուրման-97» թիմին հանել առաջնությունից, իսկ «Ֆուրման Աբրահամյան» ֆուտբոլային ակումբին տուգանել 50.000 դրամով: