Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես լինեի Սուրիկ Խաչատրյանի տեղը, կհրաժարվեի» (տեսանյութ)

Քաղաքականություն
U1-uwzQi9pQ

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ ըստ իր դիտարկումների՝ այնքան էլ վատ չէ, որ մաքսակետ լինի Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ։ Նա զուգահեռներ անցկացրեց Շոտլանդիայի եւ Ղարաբաղի տարածքային ինքնիշխանությունների միջեւ, եւ աշխարհը պետք է պաշտպանի այդ եւ այլ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքը։ Քաղաքագետը հավելում է՝ կարող են ուղղակի հատուկ պայմաններ լինել. «Հայաստանը կարող է այլ պայմաներով օգտվել այդ մաքսակետից, ուրիշ երկրներ՝ այլ։ Ուղղակի այս ամենին կտրվի պաշտոնական բնույթ։ Ես վախ չեմ տեսնում այստեղ»։ Քաղաքագետը հիշեցնում է, մենք Լեռնային Ղարաբաղի հետ գտնվում ենք նույն դրամի գոտում ունենք միասնական տնտեսական դաշտ. «Այնպես, որ սա քննարկման նյութ կարող է դառնալ, պետք է քննարկվի, թե ինչպիսի մաքսակետ պետք է դրվի, եւ կարեւորը այն չխոչընդոտի Ղարաբաղի զարգացմանը»։ Մանասյանն անդրադարձել է նաեւ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը. «Եթե ես լինեի Սուրիկ Խաչատրյանի տեղը, ես կհրաժարվեի, չէի գնա մարզպետ։ Եթե ես լինեի, չէի էլ նշանակի»: