A
A
Վրաստանում որակազրկել են ՖԻՖԱ-ի մրցավարներին
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն ցմահ որակազրկել է այդ երկրի 8 ֆուտբոլային խաղավարների, որոնցից մի քանիսը ՖԻՖԱ-ի մրցավար են: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, այդ մրցավարները գումարներ են վերցրել տեղեկություններ տրամադրելու համար` թե որ խաղում որքան դեղին եւ կարմիր քարտ են ցույց տալու: Ամեն մի գործարքի համար նրանք ստացել են 2500-5000 դոլար գումար: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ հետաքննությունը շարունակվում է, քանի որ իրավապահները ցանկանում են պարզել մրցավարներին գումարներ առաջարկած անձանց, որոնք մեղադրվում են կաշառք առաջարկելու մեջ: