Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը»՝ Հայաստանի 2014թ սուպերգավաթակիր

Սպորտ
248a7d7c0871ac95d62659422fa722a6

Հայաստանի ֆուտբոլի 2014 թվականի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթին տիրեց Երեւանի «Բանանցը»:   Այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում հանրապետության չեմպիոնը 3:0 հաշվով ջախջախեց Երեւանի «Փյունիկին»: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ այս տարվա գավաթակիրն այդ խաղում հանդես եկավ փոխարինող կազմով:   «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը երկրորդ կազմը խաղացնելու իր որոշումը բացատրեց գլխավոր թիմի բոլոր ֆուտբոլիստներին «պատժելու» հանգամանքով, որովհետեւ նրանք առաջնության խաղում սխալներ էին թույլ տվել: Սկսնակ մասնագետը միաժամանակ ավելացրեց, որ այսօրվա իր սաները նույնպես սխալներ են թույլ տվել, ուստի մյուս խաղին նրանց կփոխարինեն արդեն իրենց «պատիժը» կրած ֆուտբոլիստները:   «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը խաղից հետո նշեց, որ իր համար մեծ նշանակություն չունի, թե ինչ կազմով է հանդես եկել «Փյունիկը», կարեւորն այն է, որ թիմի ֆուտբոլիստներին հաջողվեց լրջորեն տրամադրվել խաղին եւ հաղթանակ տանել: