Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քերոլայն Քոքսը Արցախում է

Պաշտոնական
բարոնուհի

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ