Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Մեծ Բրիտանիան համաձայնվեց հանրաքվեին, իսկ Ադրբեջանը՝ ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
timthumb.php_2

Շոտլանդիան մի քանի պատճառ ուներ անկախության մտքից հրաժարվելու համար, բայց նրանք իրացրեցին ինքնորոշման իրենց իրավունքը։ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի եւ միայն էդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ հասարակության կամարտահայտությունը, այսինքն՝ հասարակությունը կո՞ղմ է, թե դեմ է այդ գաղափարին»։ Ըստ Արտակ Զաքարյանի՝ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն ցույց տվեց, որ Մեծ Բրիտանիան ժողովրդավարական պետություն է, քանի որ միայն ժողովրդավարության պայմաններում էր հնարավոր նման հանրաքվե։ Լեռնային Ղարաբաղում էլ պետք է կիրառվի ինքնորոշման սկզբունքը. «Երբ որ մենք ասում ենք ինքնորոշման իրավունքի իրացում, եւ դա ոչ միայն մենք ենք ասում, դա ամբողջ միջազգային հանրությունն է ասում, Մինսկի խմբի համանախագահների 5 հայտարարություններն են դրա մասին ասում, հետեւաբար ենթադրվում է կամարտահայտության լիարժեք միջազգային նորմ»։ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն հնարավոր է դարձրել ինքնորոշման իրավունքի կիրառումը հենց Ղարաբաղում։ Բայց ինչու՞ Մեծ Բրիտանիան համաձայնվեց այդ հանրաքվեին, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում։ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանն առաջարկում է. «Պատկերացրեք մի պահ, երբ որ ալիեւյան կլանը որոշում է ժողովրդավարական քայլերով ղեկավարել եւ ամբողջ աշխարհին համահունչ որոշակի գործողություններ կատարել։ Մենք կարող ենք ասել, որ վայրկյանների ընթացքում այդ ամբողջ կայսերական պետությունը, իշխանությունը կարող է կործանվել»։ Ըստ պարոն Սահակյանի, Ադրբեջանի իշխանությունն առանց Ղարաբաղի հակամարտության բաղադրատոմսերի իր ժողովրդին չի կարող կերակրել։ Հենց դրան էլ ծառայեցնում է նավթադոլարները եւ խավիարը այն հույսով, որ մի օր անպայման ռազմական ճանապարհով վերադարձնելու է Ղարաբաղը. «Ժամանակը միանշանակ աշխատում է մեր օգտին, տեսնում ենք, որ աշխարհում կան երկրներ, որոնք ճանաչում են եւ Ղարաբաղի անկախությունը, եւ բանաձեւեր են ընդունում»։ Պարոն Սահակյանը կասկած չունի, որ Ադրբեջանը սարսափում է Ղարաբաղում անկախության հանրաքվեի մտքից։ Բայց պատերազմել նույնպես չի կարող, նա կարող է միայն անընդհատ խոսել պատերազմի անխուսափելիության մասին, ոչ ավելին. «Ինքը իր իշխանությունը կորցնելու գնով չի կարող գնալ նմանատիպ քայլի»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որով այդ երկիրը կարող էր առանձնանալ Մեծ Բրիտանիայից։ Շոտլանդացի քվեարկողների 53 տոկոսը դեմ էր արտահայտվել իր երկրի անկախությանը, թեպետ երկրի բոլոր խոշոր քաղաքները քվեարկել էին կողմ։