Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին: Ուղերձում ասված է. Հարգելի Լեոնիդ Խարիտոնի, Արցախի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Հարավ-օսիական եղբայրական ժողովուրդն անցել է դեպի անկախություն տանող դժվարին ուղի՝ զենքը ձեռքին պաշտպանելով իր պատիվն ու ազատությունը: Հարավային Օսիայի փառավոր որդիների ու դստրերի հայրենասիրությունն ու անձնազոհությունն արժանի են ամենաբարձր գնահատանքի: Այսօր Հարավային Օսիան մտել է իր պատմության մի նոր փուլ՝ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով զարգացնելով ու ամրապնդելով իր անկախ պետականությունը, բարձրացնելով քաղաքացիների բարեկեցությունը: Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը եւ համոզված են, որ մեր կապերը առաջիկայում եւս շարունակաբար կզարգանան: Մեկ անգամ եւս ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարօրություն, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ եղբայրական Հարավային Օսիային: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ