A
A
Մեր ըմբիշը չկարողացավ հաղթահարել անգամ որակավորման փուլը
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը ավարտեց ելույթները աշխարհի առաջնությունում: Տաշքենդում ընթացող մրցաշարում մեր 85 կգ քաշային մարզիկը արդեն որակավորման փուլում 0:3 հաշվով պարտվեց իրանցի Ալի Մոջտաբա Կարիմֆարին: Արթուր Շահինյանը զրկվեց նաեւ 3-րդ տեղի համար անցկացվող սփոփիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից, քանի որ Իրանի ներկայացուցիչը անհաջողության մատնվեց հաջորդ փուլում: