A
A
«Ակադեմիա-2-2000» թիմը հանվեց առաջնությունից
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում որոշում է կայացվել «Ակադեմիա-2-2000» թիմին հանել առաջնությունից: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Այդպիսով, մեր 14-15 տարեկան ֆուտբոլիստների մի խումբը զրկվել է խաղալու եւ իր կարողությունները ցույց տալու հնարավորությունից: Նշենք, որ «Ակադեմիա-2-2000» թիմը ընդգրկված էր ՀՀ ֆուտբոլի մինչեւ 15 տարեկանների առաջնության Ա ենթախմբում: Առաջին խաղը նախատեսված էր սեպտեմբերի 12-ին, «Բանանց-2000»-ի հետ: