A
A
Գաբրիել Սարգսյանը` Իսպանիայի բրոնզե մեդալակիր
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը իսպանական «Մաջիք էքստրեմադուրա» թիմի կազմում դարձել է այդ երկրի բրոնզե մրցանակակիր: Ութ թիմերի մրցաշարում հայ շախմատիստի գլխավորած քառյակը 14 հնարավորից վաստակել է 10 միավորով եւ զբաղեցրել երրորդ տեղը: «Մաջիք էքստրեմադուրան» երկու միավորով ետ է մնացել Իսպանիայի նորընծա չեմպիոն «Մերիդայից», մեկով` արծաթե մեդալակիր «Սեստաոյին»: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող շախմատիստների մեջ Գաբրիել Սարգսյանը 3,5 միավորով գրավել է 5-րդ տեղը: Նա տարել է մեկ հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն է կրել (ռուսաստանցի Ալեքսանդր Ռահիմովին):