Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միխայել Շումախերին դուրս կգրեն հիվանդանոցից

Սպորտ
3841711

«Ֆորմուլա-1»-ի  ավտոմեքենաների աշխարհի յոթակի չեմպիոն, գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերին շուտով դուրս կգրեն Լոզանի վերականգման հիվանդանոցից: Այդ մասին տեղեկացնում է գերմանական DPA գործակալությունը` վկայակոչելով մարզիկի գործակալի վերջին մեկնաբանությունը: Մարզիկը հետագա բուժումը կշարունակի տանը: Սեպտեմբերի սկզբին Միխայել Շումախերի կինը հայտարարել էր, որ նրա առողջական վիճակը լավանում է. «Նա գնալով ավելի լավ է զգում իրեն: Ճիշտ է, վերականգման կուրսը բավական դանդաղ է ընթանում, սակայն Միխայելի վիճակն աստիճանաբար լավանում է», - ասել է նա: Հիշեցնենք, որ Միխայել Շումախերը երկար ժամանակ գտնվում էր կոմայի մեջ, այն բանից հետո, երբ 2013 թվականի դեկտեմբերին լուրջ վնասվածք էր ստացել լեռնադահուկով սահելիս: