Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սաֆարյանը վայր դրեց լիազորությունը

Սպորտ
sport-borba2

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները անհաջող հանդես եկան նաև աշխարհի առաջնության մրցութային երկրորդ օրը: 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանն արդեն 1/16 եզրափակիչում 0:3, 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւին: Անցած տարվա աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը 65 կգ քաշային կարգի մրցումներում առաջին փուլում մեծ դժվարությամբ հաղթեց կանադացի Հայսլան Վերանեսին` 4:1, 3:2, իսկ 1/8 եզրափակիչում բացահայտ զիջեց մոնղոլ Մանդախնարան Գանզորիգին` 1:12, 1:4: Այդպիսով, Դավիթ Սաֆարյանը վայր դրեց իր լիազորությունը և դարձավ նախկին չեմպիոն: Մոնղոլ ըմբիշը հաջորդ մենամարտում պարտություն կրեց եւ Դավիթ Սաֆարյանին զրկեց նաեւ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքից: Այդպիսով, մեր ազատ ոճային ըմբիշները չկարողացան մեդալ նվաճել Տաշքենդում անցկացվող աշխարհի առաջնությունում: