Հայաստանից Քրիստիան Լաուերը գրավեց 84-րդ տեղը
Իսպանիայի Գրանադա քաղաքում մեկնարկած հրաձգության աշխարհի 51-րդ առաջնության մրցումային առաջին օրը։ Հայաստանից կրակակետ ելավ միայն Քրիստիան Լաուերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր հրաձիգը օդամղիչ հրացան 10 մ վարժությունում վաստակեց 614,5 միավոր եւ 116 մրցակիցների մեջ զբաղեցրեց 84-րդ տեղը: Եզրափակիչ մտնելու համար հարկավոր էր նվազագույնը հայտնվել 64-րդ հորիզոնականում: Վաղը կայանալիք 50 մ ազատ ոճի ատրճանակ վարժությունում հանդես կգան Զավեն Իգիթյանն ու Սեւակ Արշակյանը: Նշենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 8 մարզիկ-մարզուհի: Զավեն Իգիթյանը եւ Սևակ Արշակյանը ուժերը կփորձեն ատրճանակ ձեւում, Հրաչիկ Բաբայանը եւ Քրիստիան Լաուերը՝ հրացանում, Լիլիթ Մկրտչյանը, Ռազմիկ Մինասյանը, Հովհաննես Խաչատրյանը եւ Շանթ Սարգսյանը՝ վազող թիրախում: Բացի Քրիստիան Լաուերից, մնացածը ելույթ կունենան երիտասարդական առաջնությունում: