Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը բաժանեց 4-5-րդ տեղերը

Սպորտ
a1+chess-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը անhաջող հանդես եկավ Սենտ Լուիսում կայացած Սինկֆիլդի գավաթ խաղարկությունում:   Երկու շրջանով անցկացված մրցաշարում մեր գրոսմայստերը 10 պարտիաներում տարավ ընդամենը մեկ հաղթանակ բուլղարացի Վեսելին Թոփալովի նկատմամբ, 6 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ երեքում պարտություն կրեց, ընդ որում անընդմեջ, ինչը հազվադեպ է պատահում նման բարձր մակարդակի մրցումներում: Արդյունքում, Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Lագրավի հետ բաժանեց 4-5-րդ տեղերը: