Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հանդես կգա 5 ըմբիշով

Սպորտ
ըմ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սեպտեմբերի 6-10-ը կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա 5 ըմբիշով: Աշխարհի չեմպիոնի կոչման համար կպայքարեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) եւ Մուսա Մուրթազալիեւը (86 կգ): Մեր թիմը մասնակից չի ունենա 97 եւ 125 կգ քաշային կարգերում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով առաջնությանը, օգոստոսի 26-ից ուսումարզական հավաք է անցկացնում հենց Տաշքենդում: Հիշեցնենք, որ 2013թ աշխարհի առաջնությունում մեր ըմբիշ Դավիթ Սաֆարյանը հռչակվել էր չեմպիոն: