Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկյան համալսարանի ղեկավարությանը

Պաշտոնական
unnamed5

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Դեր-Կյուրեղյանին եւ փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Դեր-Կյուրեղյանին Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա կշարունակի հաստատությունը զարգացնելու եւ Արցախի հետ կապերը խորացնելու քաղաքականությունը` հավելելով, որ դա Արցախի համար պահանջված է ու օգտակար: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ