Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անապայում կմասնակցենք լողափնյա վոլեյբոլին

Սպորտ
beach-valleyball

Հայաստանի եւ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիաների նախագահներ Արթուր Բաղդասարյանի եւ Նիկոլայ Պատրուշեւի միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում մեր երկրի լողափնյա վոլեյբոլի հավաքականներն առաջին անգամ կմասնակցեն Անապա քաղաքի Վոլեյգրադ մարզական կենտրոնում անցկացվող ուսումնամարզական հավաքին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ հավաքը հայ-ռուսական համագործակցության կարեւոր միջոցառումներից է, որը կնպաստի նաեւ Հայաստանում մարզաձեւի զարգացմանը եւ մասսայականացմանը: