Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավարտվեց Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով

Սպորտ
sport-chess-petrosyan

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով ավարտվեց Վարշավայում կայացած Մ. Նայդորֆի հուշամրցաշարը: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ եւս վեց մասնակիցների հետ բաժանեց 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով Տիգրան Լ. Պետրոսյանը ետեւում թողեց իր մրցակիցներին: Մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը 5,5 միավորով զբաղեցրեց 17-րդ տեղը: