Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՇՖ-ն դեռ չի կողմնորոշվել

Սպորտ
sport-kasparov

Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռեւս չի կողմնորոշվել, թե ում թեկնածությունն է պաշտպանելու ՖԻԴԵ-ի առաջիկա նախագահական ընտրությունում: «Օգոստոսին կայանալիք ՖԻԴԵ-ի համաժողովից առաջ մենք ֆեդերացիայում գործկոմի նիստ ենք անցկացնելու, որի ժամանակ էլ որոշելու ենք, թե ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածուներից ում ենք սատարելու» - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը: Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում են ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Նախագահական ընտրությունը տեղի է ունենալու շախմատային օլիմպիադայի վերջին օրը, օգոստոսի 14-ին, նորվեգական Տրոմսյոյում: Երկու թեկնածուներն այժմ ընտրարշավ են անցկացնում եւ այցելում են աշխարհի տարբեր երկրներ: Հայաստանն անտեսված է եւ Կիրսան Իլյումժինովի, եւ Գարի Կասպարովի կողմից, քանի որ նրանք իրենց ճանապարհային քարտեզում չեն ընդգրկել մեր երկիրը: