A
A
Էլինա Դանիելյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց
Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը չկարողացավ մեդալ նվաճել Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում: Անցած տարվա բրոնզե մեդալակիրն այսօր կայացած վերջին տուրում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց վրացուհի Սալոմե Մելիայի հետ: Այդպիսով, Էլինա Դանիելյանը 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ ետ մնաց առաջին եռյակից: Սալոմե Մելիան այս ոչ-ոքիով նվազագույնն ապահովեց երրորդ տեղը, իսկ Եվրոպայի չեմպիոնի կոչումը 9 միավորով նվաճեց ռուսաստանցի Վալենտինա Գունինան: Մրցանակային երկրորդ տեղը իրար հետ պարտիայում կվիճարկեն ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան եւ ուկրաինացի Նատալյա Ժուկովան: Նշենք, որ մրցաշարում 1-14-րդ տեղերը գրաված շախմատիստուհիները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը: