Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից

Պաշտոնական
19.05.60

Քաղաքացի Սարգիս Մ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Քաղաքացի Սարգիս Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 15-ին բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին, հերթապահ մասում ծեծի է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Սարգիս Մ-ի մարմնի տարբեր հատվածներում արձանագրվել են առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող բազմաթիվ քերծվածքներ և արյունազեղումներ: