Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է Դմիտրի Մեդվեդեւին

Պաշտոնական
հօվօ4

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում՝ հուլիսի 15-ին Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը՝ խնդրում եմ անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր փոխանցել բոլոր զոհվածերի մերձավորներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»: