Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթանակներ եւ մեկ պարտություն

Սպորտ
sport-borba1

Սլովակիայի Սնինա քաղաքում այսօր մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ են մտել հունահռոմեական ոճի 16-17 տարեկան ըմբիշները: 50 կգ քաշային կարգում մեր մարզիկ Վահե Սարգսյանը առաջին փուլում հաղթեց բուլղարացի Ստոյան Կուբատովին: Երկրորդ փուլում նա կմրցի իրանցի Աղանիաչար Մոհամադռեզայի հետ: 54 կգ քաշային Էդգար Թամազյանը առաջին մարտում պարտության մատնեց բրազիլացի Կալեբե Ֆերեյրային, 58 կգ քաշում Մալխաս Ամոյանը պայքարից դուրս բերեց բելառուսցի Միխայիլ Խուբերեւիչին: 63 կգ քաշային Արման Բաղդասարյանը իրար ետեւից հաղթեց մակեդոնացի Օլիվիան Բալանին ու սլովակցի Յոզեֆ Ռոհալին եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի ադրբեջանցի Ուլվի Օրգանիզադեի հետ: Մեր ծանր քաշային Դավիթ Հովասափյանը առաջին փուլում պարտվեց թուրք ըմբիշ Ակբիյիկ Քեմալեթինին: