Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առցանց հարցեր՝ ԼՂՀ վարչապետին

Պաշտոնական
c3550ddbe398ff869e6a807a786a1e79

Մեկնարկել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հետ երկրորդ առցանց հարցուպատասխանը, որի միջոցով ֆեյսբուքի և թվիթերի օգտատերերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվում հարցեր ուղղել նրան, որոնց նա կպատասխանի իր կիսամյակային ասուլիսի շրջանակներում: Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն նշյալ էջում: Հարցերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 22-ի ժամը 14:00-ն է: Հարցերը հնարավոր է հղել ֆեյսբուքում ԼՂՀ կառավարության պաշտոնական էջի https://www.facebook.com/events/662153220534318/?ref=22 և թվիթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով: https://twitter.com/A_Beglaryan Հիշեցնենք, որ առաջին առցանց հարցուպատասխանը կազմակերպվել էր սույն թվականի ապրիլին, որի շրջանակներում Ա. Հարությունյանը պատասխանել է տասնյակ հարցերի: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին