Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետը ծաղիկներ է դրել Մոնթեի հուշարձանին

Պաշտոնական
taron

Արցախ կատարած պաշտոնական այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է ԼՂՀ Մարտունու շրջան: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերզամի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ  ծաղիկներ է խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին: Այնուհետ Երևանի քաղաքապետին է ներկայացվել նաե  քաղաքի կենտրոնում գտնվող  հանգստյան փոքրիկ գոտին, որը վերջերս է կահավորվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մհեր Խաչատրյանն իր եւ  Մարտունու բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին խաղային ատրակցիոններ ու գեղարվեստական յուրօրինակ ձեւավորմամբ նստարաններ նվիրաբերելու համար՝ ընդգծելով, որ լիարժեք հանգիստ կազմակերպելու համար քաղաքի այս հատվածում իսկապես ստեղծվել է հարմարավետ միջավայր: Կարեւորելով Երևանի վարչական շրջանների եւ  ԼՂՀ շրջանների միջեւ համագործակցության հաստատումն ու ամրապնդումը՝ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է անել հնարավորը, որպեսզի ԼՂՀ շրջանների հետ եւս քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ծավալվի արդյունավետ փոխգործակցություն: Ի մասնավորի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է Մարտունի քաղաքի եւ  Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` նկատելով, որ այն հետզհետե դառնում է օրինակելի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության Եւ  հասարակայնության հետ կապերի վարչություն