A
A
Արգենտինա – Շվեյցարիա` 1:0
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆավորիտներից Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ մտավ քառրոդ եզրափակիչ: Շվեյցարիայի ընտրանու հետ 1/8 եզրափակիչ խաղում արգենտինացիները հիմնական ժամանակում չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որի նախավերջին րոպեին էլ արգենտինացիները վերջապես կարողացան խփել միակ հաղթական գոլը` 1:0: Քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը պետք է հանդիպի Բելգիա – ԱՄՆ խաղի հաղթողի հետ: