Բացել լրահոսը Փակել լրահոսը
3ae38114-30d5-4ecf-b9fd-cf3b088a491c
A A
Պաշտոնական

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 17-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia», «Toyota», «BMW», «Ford» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։

«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել «Kia» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։