Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիան հաղթեց Չիլիին

Սպորտ
9f49d4699d4a103db23129c4c7205cbb

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Բրազիլիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Չիլիի ընտրանու արգելքը:   Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Լրացուցիչ ժամանակի վերջում չիլիացի հարձակվողի հարվածից հետո բրազիլացիներին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը, հակառակ դեպքում դաշտի տերերը դուրս կմնային պայքարից:     Հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնց իրացման ընթացքում Չիլիի հավաքականի թվով 5-րդ հարվածի ժամանակ բրազիլացիներին կրկին օգնության հասավ հորիզոնական դարպասաձողը:   Արդյունքում, Բրազիլիայի հավաքականը 4:3 ընդհանուր հաշվով հաղթեց Չիլիին եւ մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ այն կհանդիպի Կոլումբիա – Ուրուգվայ խաղի հաղթողի հետ: