Գանան ցանկացել է բոյկոտել աշխարհի առաջնության խաղը
Ֆուտբոլի Գանայի հավաքականը ցանկացել է բոյկոտել Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում են աֆրիկյան լրատվամիջոցները, գանացի ֆուտբոլիստները հրաժարվել են մեկնել Բրազիլիա, որտեղ հունիսի 26-ին պետք է կայանա խմբային փուլի 3-րդ տուրի Գանա – Պորտուգալիա հանդիպումը։ Նրանք պահանջել են իրենց հասանելիք 100 հազարական դոլար պարգեւավճարները։ Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան խոստացել է գումարները փոխանցել էլեկտրոնային փոստով, սակայն ֆուտբոլիստները պահանջել են առձեռն վճարել դրանք։ Ֆեդերացիայի ղեկավարները առանձնազրույց են ունեցել թիմի ավագ Ասամոա Գյանի եւ նրա օգնական Սալի Մունտարիի հետ, որից հետո ֆուտբոլիստները համաձայնել են նստել ինքնաթիռ եւ մեկնել մրցավայր։ Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ֆուտբոլիստները պատրաստվում են բոյկոտել աշխարհի առաջնության հանդիպումը։ Մրցաշարից մեկ շաբաթ առաջ նմանատիպ խաղադուլ էր հայտարարել նաեւ Կամերունի հավաքականը։