Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարը՝ Արցախում

Պաշտոնական
unnamed18

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 25-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի եւ գերատեսչության մի խումբ աշխատակիցների հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ փոխգործակցության համար առկա են բոլոր նախադրյալները եւ այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնելու պատրաստակամությունը:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ