Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուրուգվայը պայքարից դուրս բերեց Իտալիային

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

  Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին խաղում, 1:0 հաշվով հաղթելով Իտալիայի հավաքականին, միավորներով շրջանցեց հենց իր անմիջական մրցակցին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Դ խմբի հաղթող ճանաչվեց Կոստա Ռիկայի հավաքականը, որն այս տուրում ոչ-ոքի` 0:0 խաղաց Անգլիայի ազգային թիմի հետ:       Այդպիսով, այս խմբից դուրս մնացին երկու եվրոպական երկրների թիմերը, իսկ պայքարը կշարունակեն Ամերիկա աշխարհամասի ներկայացուցիչները:   Այսօր կկայանան նաեւ C խմբի եզրափակիչ խաղերը: 1/8 եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Հունաստանի, Կոտ դ‘Իվուարի եւ Ճապոնիայի ընտրանիները: Խմբի հաղթող նախապես դարձել է Կոլումբիայի ազգային թիմը: