A
A
Կարեն Ասրյանի հուշամրցաշարում հաղթեց Կարեն Գրիգորյանը
Ջերմուկում ավարտվեց Կարեն Ասրյանի շախմատի թվով 7-րդ հուշամրցաշարը։ Ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Երկրորդ տեղը գրավեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը։ Մրցանակային եռյակը եզրափակեց միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։ Պատանի շախմատիստների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց իրանցի Ամին Տաբատաբաեին։ Կանանցից առավել հաջող հանդես եկավ մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը։