Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությունը՝ նախագահականում

Պաշտոնական
230614_EvropaAzatDashinq-Info

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին ընդունել է Եվրոպական ազատ դաշինքի պատվիրակությանը` դաշինքի փոխնախագահ Միգել Մարտինես Թոմիի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Եվրոպայի եւ նրա քաղաքական դաշտում գործող ուժերի հետ կայուն կապերի հաստատման եւ պահպանման մեջ` նշելով դրանց աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական կարեւորությունը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ