Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակները ԼՂՀ-ում

Պաշտոնական
լղհ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության անդամներին Հունիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Եվրոպական ազատ դաշինք» եվրոպական քաղաքական կուսակցության պատվիրակության անդամներ Միգել Մարտինեզ Թոմիին, Էվա Բիդանիա Իբարգուտխիին և Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային, որոնք գտնվում են Արցախում ճանաչողական այցով։ Կարեն Միրզոյանն կարևորել է Արցախի քաղաքական ուժերի և «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության միջև քաղաքական երկխոսության և համագործակցության հաստատումն ու զարգացումը և կարծիք հայտնել, որ այն կրելու է փոխշահավետ բնույթ։ Արտաքին գործերի նախարարը և պատվիրակության անդամները մտքեր են փոխանակել այդ համագործակցության ձևերի և մեխանիզմների շուրջ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ ԼՂՀ ԱԳՆ