Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը գրավեց առաջին տեղը

Սպորտ
sport-chess-melkumjan

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաղթեց չեխական Տեպլիցե քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: 25-ամյա շախմատիստը ինը տուրում տարավ 7 հաղթանակ, իսկ երկու պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հրանտ Մելքումյանը վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը: Նրանից կես միավորով հետ մնաց ամերիկացի գրոսմայստեր Դանիել Նարոդիցկին, մեկական` երեք շախմատիստ: