Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 6-րդ տեղը գրավեց

Սպորտ
sport_aronyan

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Դուբայում ավարտված բլիցի աշխարհի առաջնությունում: Մրցաշարը հաջող սկսած Գաբրիել Սարգսյանը չկարողացավ պահպանել այդ տեմպը եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից: Լեւոն Արոնյանը, հակառակը, վատ մեկնարկեց, սակայն հետո 4 անընդմեջ հաղթանակ տարավ եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներին: Ցավոք, նա անսպասելի պարտվեց 18-րդ տուրում եւ նույնպես դուրս մնաց մեդալային պայքարից: Ի վերջո Լեւոն Արոնյանը 13,5 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը: Ի դեպ, նախավերջին տուրում մեր շախմատիստը հաղթեց մրցաշարի միանձնյա առաջատար Յան Նեպոմնյաշչուն եւ դրանով օգնեց Մագնուս Կառլսենին բարձրանալ առաջին հորիզոնական եւ աշխարհի չեմպիոն հռչակվել նաեւ բլիցում: Գաբրիել Սարգսյանը 13 միավորով գրավեց 9-րդ տեղը, Զավեն Անդրիասյանը` 29-րդ (12 միավոր), իսկ Սերգեյ Մովսեսյանը` 68-րդ (10 միավոր):