Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազի պատվիրակությունը՝ Արցախում

Պաշտոնական
kost

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանը` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ