Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտի կանխատեսում չի արվում (տեսանյութ)

Տնտեսություն
c043b3ffc0ad51060798a26d6c14b723

370 հակակարկտային կայաններն այս տարի արձակել են 650 հազար կրակոց, ինչը եռապատիկ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտակարգ իրավիճակների նախարարության մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրենի խոսքով՝ գյուղացիներին կարկտային ռիսկերից ապահովագրելու համար պայմանագիր է կնքվել նաև մասնավոր կայանների հետ։ Չնայած նրան, որ կայանները երեք անգամ ավել կրակոց են արձակել, հանրապետությունում այս տարի կարկուտից տուժած համայնքները քիչ չեն։ 300կմ շառավղով դիտարկում իրականացնող Արագածոտնի հակակարկտային ռադիոլոկացիոն կայանն աշխատում է 24 -ժամյա ռեժիմով։ Կարկուտի դեպքում երկարաժամկետ կանխատեսում հնարավոր չէ, սակայն կայանի տնօրենը վստահեցնում է՝ այն հնարավոր է կանխարգելել։