A
A
Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց 2-րդ տեղը
Բուլղարիայում ավարտված «Ոսկե ավազներ-2014» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստներից բարձր տեղ զբաղեցրեց Տիգրան Լ. Պետրոսյանը։ Հանրապետության 2013 թվականի չեմպիոնը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ եւս յոթ մասնակիցների հետ բաժանեց 1-8-րդ տեղերը։ Լրացուցիչ հաշվարկներով՝ մրցաշարի հաղթող հռչակվեց պարագվայցի գրոսմայստեր Աքսել Բաչմանը, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց երկրորդ տեղը։ Նույնպիսի արդյունք ցույց տված Հովհաննես Գաբուզյանը ստիպված բավարարվեց 5-րդ հորիզոնականով։ Մեր մյուս մասնակիցներից Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավեց 14-րդ տեղը, Տիգրան Ս. Պետրոսյանը ետ մնաց մեկ աստիճանով։ Հավելենք, որ վերը նշված մեր շախմատիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար 4500, 1700 եւ 250-ական եվրոյով։