Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն Արտաշատում մասնակցել է մաթեմատիկայի քննությանը

Պաշտոնական
hovik2

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը: Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար: Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ Հովիկ Աբրահամյանը համբերություն է մաղթել նրանց, իսկ վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելության միասնական քննություններն ուշադրության կենտրոնում պահելու համար: ՀՀ կառավարություն