Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը. Առավոտ

Հասարակություն
samvel

Այսօր վաղ առավոտյան երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը: Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948 թ. Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Թալինի շրջանի Զառնջա գյուղում: 1965թ. Ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ մեկ դպրոցը արծաթյա մեդալով և նույն տարում ընդունվել է երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ: 1970թ. Ավարտելով համալսարանը աշխատել է Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում որպես ուսուցիչ: 1973-1988 թթ. Աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, եղել է Լրաբեր լրատվական ծրագրի բաժնի վարիչ, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր: 1965թ. ակտիվ քաղաքականության մեջ է եղել, մասնակցել է Հայաստանի անկախության համար մղվող պայքարին, էկոլոգիական շարժմանը: 1988թ. Ազատության հրապարակում ընտրվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988թ. Դեկտեմբերին Ձերբակալվել է և տեղափոխվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտը: Արևմուտքի և մասնավորապես Ֆրանսիայի նախագահ: 1989թ. Ազատվելով բանտից շարունակել է քաղաքական գործունեությունը որպես Ղարաբաղ կոմիտեի անդամ, հիմնադրել է Խորհրդային Միությունում առաջին պաշտոական ընդդիմադիր Հայք շաբաթաթերթը, եղել է նրա գլխավոր խմբագիրը: 1990թ. Ընտրվել է ՀԽՍՀ գերագույն Խորհրդի պատգամավոր: 1991թ. Դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոյի Պետական կոմիտեի նախագահ: 1993թ-ին նշանակվել է ՀՀ Նախագահի ավագ խորհրդական ներքին քաղաքականության գծով: 1995թ. Ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ապա և ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Սամվել Գևորգյանը վարել է ակտիվ հասարակա-քաղաքական գործունեություն, քաղաքականության մեջ կարևորելով բարոյականությունը, սկզբունքայնությունը, անկաշառությունը և ազնվությունը: