Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի առաջնության առաջին զոհը

Հասարակություն
sport-mahacu-futbol

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տվեց առաջին զոհը: Ինչպես տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը, չինական Սունչժոու քաղաքի բնակիչը մահացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելիս: 25-ամյա ֆուտբոլասերի դին հայտնաբերել են նրա բնակարանում, հեռուստացույցի առաջ: Բժիշկների կարծիքով մահվան պատճառ է դարձել անքնությունը, քանի որ ժամային գոտիների տարբերության պատճառով աշխարհի առաջնության խաղերը Չինաստանում հեռարձակվում են կեսգիշերից մինչեւ վաղ առավոտ: Մեկ այլ վարկածով ֆուտբոլասերը մահացել է կամ կաթվածից, կամ էլ գերհոգնածությունից: