Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 9-րդն է Ստավանգերում

Սպորտ
451bb9ab0a9e12706651986c7ad14290

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Ստավանգերում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրեց նախավերջին` 9-րդ տեղը:   Այսօր կայացած վերջին` 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը սեւերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ:   Երկու շախմատիստները շատ ակտիվ սկսեցին, միջնախաղում փոխանակեցին քարերի մեծ մասը, որի արդյունքում 41-րդ քայլին ստեղծվեց սիմետրիկ դիրք, ինչը հազվադեպ է պատահում շախմատում:Հենց այդ վիճակում էլ կողմերը խաղաղ դաշն կնքեցին:   Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ բաժանեց 6-9-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ի վերջո հանգրվանեց նախավերջին տեղում:   Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը ինը հնարավորից վաստակեց 6 միավոր: