A
A
Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց
Նորվեգական Ստավանգերում ընթացող շախմատի գերմրցաշարի 5-րդ տուրում կայացավ ամենասկզբունքային հակամարտությունը` Մագնուս Կառլսենի եւ Լեւոն Արոնյանի միջեւ: Աշխարհի առաջին եւ երկրորդ շախմատիստների հերթական մրցակցությունը լիովին արդարացրեց շախմատասերների սպասելիքները: Վեցուկես ժամ տեւած պարտիան ավարտվեց 93-րդ քայլին, Մագնուս Կառլսենի հաղթանակով: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ այժմ 2 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը, որն ունի 3,5 միավոր: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որը 2,5 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: