A
A
Լեռնային Ղարաբաղը կպայքարի 9-րդ տեղի համար
Այն, թե ինչ մակարդակ ունի չճանաչված երկրների ֆուտբոլի աշխարհի անդրանիկ առաջնությունը, վկայում է Լեռնային Ղարաբաղի հավաքականի հերթական խաղի արդյունքը: Արցախցի ֆուտբոլիստները 9-12-րդ տեղերի համար մրցաշարի առաջին խաղում 12:0 հաշվով հաղթել է Դարֆուրի (Սուդանի արեւելյան հատված), որը մինչ այդ ավելի խոշոր պարտություններ էր կրել Պադանիայից (0:20) եւ Հարավային Օսեթիայից (0:19): Այժմ Լեռնային Ղարաբաղի հավաքականը 9-րդ տեղի համար խաղում պետք է մրցի Սամպի Լապլանդիայի թիմի հետ, որն իր վերջին խաղում 4:2 հաշվով հաղթել էր Թամիլ Էլանի (Շրի Լանկայի Հյուսիս-Արեւելք) ընտրանուն: