Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց

Սպորտ
sport-aronyan-foto4

Լեւոն Արոնյանը առաջին պարտությունը կրեց Ստավանգերում ընթացող շախմատի խոշոր միջազգային մրցաշարում:   Այսօր նախատեսված երրորդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստը սեւերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Լեւոն Արոնյանը անչափ անվստահ անցկացրել սկզբնախաղը եւ 16-րդ քայլին ստիպված թագուհուն փոխանակեց  նավակի հետ: Մրցակիցը որակական առավելություն ստացավ, որը նյութականի վերածեց 40-րդ քայլից հետո:   Ալեքսանդր Գրիշչուկը վաստակեց 2 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային: Լեւոն Արոնյանը 1,5 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական, սակայն նրան հետապնդողները դեռ շարունակում են իրենց պարտիաները:   Հաջորդ, 4-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերի հետ: պարտիան կկայանա հունիսի 7-ին: