Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հակագրոհներով Հայաստանը հիշեցնում է Պորտուգալիային»

Սպորտ
sport-germania-hajastan

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպումը իսկական փորձախաղի կվերածվի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Պորտուգալիայի հետ խաղից առաջ։ «Մենք մտածված որոշեցինք խաղալ Հայաստանի հետ, որի հակագրոհները հիշեցնում են Պորտուգալիային։ Այդ երեկո դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը, իսկ Նոյերը չի մասնակցի։ Սակայն Մանուելը լիովին պատրաստ կլինի Պորտուգալիայի հետ խաղին» ,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Յոահիմ Լյովը։ Գերմանական ԶԼՄ-ները նաեւ նշում են, որ մարզիչը խաղային ժամանակ կտրամադրի նաեւ Ֆիլիպ Լամին եւ Բաստիան Շվայնշտայգերին, որոնք վերջերս մարզվում են անհատական ծրագրով եւ խաղային փորձի պակաս ունեն։ Հիշեցնենք, որ Գերմանիա – Հայաստան ընկերական խաղը տեղի կունենա հունիսի 6-ին, Մայնցում։