Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղ՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերի մասնակցությամբ

Սպորտ
sport-patani-futbol

Այս օրերին վրացական Ախլցխե քաղաքում անցկացվում է «Մեսխեթի ֆուտբոլի տոնահանդես» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Վրաստանի, Հայաստան և Ադրբեջանի ֆուտբոլի 16 պատանեկան թիմեր: Ինչպես տեղեկացնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը, Հայաստանն այդ մրցումներում ներկայացնում են «Շիրակ-2000» թիմը եւ Երեւանի պատանեկան հավաքականը: Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ ֆուտբոլիստները պետք է ծնված լինեն 2000 թ. հունվարի 1-ից հետո: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Վրաստանի Սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւան Կիպիանին: «Շիրակ-2000»-ն առաջն խաղում 0։1 հաշվով պարտվել է Վրաստանը ներկայացնող «Լագոդեխի» թիմին: